Թերապիա
Իմունիտետ. օրգանիզմի պաշտպանական ռեսուրսները. nairimed.com
Տեղային իմունիտետ (պատնեշային պաշտպանություն վարակից)
Վարակի գործոնների դեմ պաշտպանության առաջին գիծը մաշկը և լորձաթաղանթներն են, որոնք խոչընդոտում են մանրէների ներթափանցումը հյուսվածքներ և անջատում են նյութեր, որոնք ունեն մանրէասպան ազդեցություն։
Կարևոր գործոն է մեխանիկական պաշտպանությունը։ Այսպես, մաշկի վրա հայտնված մանրէները հեռացվում են վերնամաշկի շերտազատման ժամանակ (թեփի առաջացում, որոշ վարակիչ հիվանդությունների ժամանակ` թեփոտում)։ Ներքին օրգանների կողմից անջատվող լորձն ազդում է որպես պաշտպանական պատնեշ, որը խոչընդոտում է էպիթելային բջիջների վրա մանրեների ամրացումը։ Լորձի կողմից կլանված մանրէները և օտարածին մասնիկները հեռացվում են մեխանիկական ճանապարհով՝ էպիթելի թարթիչների շարժման շնորհիվ՝ հազի և փռշտոցի ժամանակ։ Էպիթելի մակերեսը պաշտպանող այլ մեխանիկական գործոններին կարելի է դասել նաև արցունքների, թքի և մեզի կողմից լվացող ազդեցությունը։
Մեխանիկական պաշտպանությունը լրացվում է մաշկայի գեղձերի՝ քրտնագեղձերի և ճարպագեղձերի արտազատիչ (սեկրետոր) գործունեությամբ։ Քրտինքի կաթնաթթուն և ճարպագեղձերի չհագեցած ճարպաթթուներն օժտված են հակամանրէային ազդեցությամբ։
Օրգանիզմի կողմից արտադրվող շատ հեղուկներում (արտադրություններում) նույնպես պարունակվում են մանրէասպան բաղադրիչներ.
- արցունքի մեջ, քթի արտադրության և թքի մեջ՝ լիզոցիմ,
- ստամոքսահյութում՝ թթուներ,
- բարակ աղիքում՝ ճարպաթթուների ճեղքման արդյունքներ,
- սերմնահեղուկում՝ սպերմին և ցինկ,
- կաթի մեջ՝ լակտոպերօքսիդազա։
Օրգանիզմի արտաքին արտազատուկների մեջ հատուկ պաշտպանական գործառույթ է իրականացնում սեկրետոր իմունոգլոբուլին А-ն (IgA)։
Այն պարունակվում է արտազատուկներում և թքագեղձերի, քթի, բերանի, բրոնխների, հեշտոցի, աղիների, միզածորանների, միզապարկի լորձաթաղանթների վրա։ Սեկրետոր իմունոգլոբուլին A-ն լորձաթաղանթի վրա մանրէների կուտակումը և բազմացումը պաշարում է վերջիններիս մակերեսային հակածինների պաշարման ճանապարհով, որոնց օգնությամբ դրանք ամրանում են օրգանների լորձաթաղանթին։
Պատնեշային պաշտպանությունը ինքնատիպ «սաղավարտ» է, որը, ցավոք, թափանցելի է շատ ախտածին գործոնների համար։
Ոչ սպեցիֆիկ իմունային պաշտպանություն (պաշտպանություն բոլոր հարուցիչներից)
Ցանկացած վնասող գործոն, որն ըստ ուժի և տևողության գերազանցում է հյուսվածքի պատնեշային հնարավորությունները, առաջացնում է օրգանիզմի պատասխան պաշտպանական ռեակցիա՝ բորբոքում։
Բորբոքային ռեակցիան ներկայացված է երեք երևույթների միասնությամբ.
- հարուցիչների ճանաչում և վնասում,
- անոթային ռեակցիա՝ արյան միկրոշրջանառության խանգարում,
- բջջային ռեակցիա՝ իմուն համակարգի բջիջների միգրացիա բորբոքման օջախ։
Բորբոքային ռեակցիայի հիմնական խնդիրը հարուցչի ոչնչացումն է և/կամ սեփական քայքայված բջիջներից ազատումը։
Առանձնացվում է հարուցիչների ոչնչացման երկու տեսակ.
- հարուցչի արտաբջջային քայքայում` պաշտպանության հումորալ գործոններով (արյան շիճուկի ակտիվ սպիտակուցներ),
- ներբջջային չեզոքացում (ֆագոցիտոզ) (վարակված բջիջների կլանում նեյտրոֆիլների և մակրոֆագերի կողմից՝ կառուցվածքների հետագա ֆերմենտատիվ քայքայմամբ)։
Մանրէային բջիջների ներբջջային ոչնչացումը տեղի է ունենում ֆագոցիտների մեջ։ Հարուցչի կլանման գործընթացը՝ նրա կառուցվածքների հետագա քայքայմամբ, կոչվում է ֆագոցիտոզ։ Այդ գրծընթացն իրականացվում է ֆագոցիտների երկու տեսակով՝ նեյտրոֆիլներով և մակրոֆագերով։ Ֆագոցիտոզը վարակիչ գործոններից օրգանիզմի պաշտպանության բավականին հուսալի մեխանիզմ է, սակայն այս համակարգի «միացումը» հնարավոր է միայն ֆագոցիտի և միկրոօրգանիզմի մոտեցման, ֆագոցիտի մակերեսին միկրոօրգանիզմի ամրացման և ֆագոցիտի թաղանթի ակտիվացման պայմաններում, որը բերում է միկրոօրգանիզմի կլանման։ Մանրէային բջիջները ֆագոցիտներում, սովորաբար, ոչնչանում են մի քանի րոպեների ընթացքում։
Պաշտպանության ներբջջային մեխանիզմներն իրականացվում են մի քանի ճանապարհով.
- Կոմպլեմենտի սպիտակուցային համակարգն արյան մեջ շրջանառող սպիտակուցներից կարևորագույն պաշտպանության գործոնն է։ Այս համալիրը մի շարք կասկադային ռեակցիաների արդյունքում ձեռք է բերում մանրէների բջջաթաղանթը «ծակելու» ունակություն՝ այդպիսով ոչնչացնելով օտարածին բջիջները։
- Արյան շիճուկի մյուս սպիտակուցները՝ լիզինները, որոնք հիմնականում ոչնչացնում են գրամ-դրական մանրէները, պատկանում են նաև պաշտպանության հումորալ գործոններին։ Սակայն լիզիններն ակտիվ են միայն բավարար քանակությամբ կալցիումի իոնների առկայությամբ։
- Բնական հակամարմինները մշտապես առկա են արյան շիճուկում՝ անկախ օրգանիզմ օտարածին մանրէների ներթափանցումից։ Այս հակամարմինները, փոխազդելով տարբեր միկրոօրգանիզմների հետ, չեզոքացնում են դրանց թույները։
- Ինտերֆերոններն արտադրվում են լեյկոցիտների և մակրոֆագերի կողմից՝ ի պատասխան վիրուսների (ինչպես նաև որոշ նախակենդանիների, բակտերիաների և ռիկետցիաների) ազդեցությանը։ Ինտերֆերոնները լայն սպեկտրի ազդեցության հակավիրուսային գործոններ են։ Սինթեզվող ինտերֆերոնն անջատվում է միջբջջային տարածություն, որտեղ կապվում է հարևան բջիջների ռեցեպտորների հետ։ Դա խթանում է սպիտակուցների սինթեզը, որոնք պաշարում են վիրուսների բազմացումը։
- Հարուցչի արտաբջջային քայքայումը կարող է տեղի ունենալ լեյկոցիտների գրանուլներում գտնվող ավելի քան 60 ակտիվ սպիտակուցների ազդեցությամբ։ Ակտիվ սպիտակուցները դեգրանուլյացիայի ընթացքում լեյկոցիտների գրանուլներից արտազատվում են արտաքին հյուսվածքներ։ Դեգրանուլյացիայի արդյունավետությունն առավել ինտենսիվ զարգանում է խոշոր օտարածին օբյեկտների (հելմինթներ, նախակենդանիներ) նկատմամբ ռեակցիայի ժամանակ, երբ ֆագոցիտն ունակ չէ կլանել այդ օբյեկտը։
Բջջային և հումորալ գործոններն ակտիվորեն լրացնում են միմյանց։
Սպեցիֆիկ իմունային պաշտպանություն (իմունային պատասխան կոնկրետ հարուցչի նկատմամբ)
Երբ բորբոքային ռեակցիաները չեն կարողանում չեզոքացնել հարուցիչները, զարգանում է պաշտպանության առավել նպատակաուղղված գործողություն՝ իմունային պատասխան, որը հարուցչի նկատմամբ գործարկում է բազմամակարդակ իմունային ռեակցիա։ Սպեցիֆիկ իմունային ռեակցիաների զարգացումը պահանջում է իմունային համակարգի գրեթե բոլոր տեսակի բջիջների փոխազդեցություն։
Իմունային պատասխանի առաջին փուլում ֆագոցիտոզի ընթացքում կլանված հարուցիչը վերամշակվում է մակրոֆագի կողմից և իմունոգեն ձևով նրա հակածինը դուրս է բերվում մակերևույթ (հակածնի ներկայացում)։ Հետագայում հատուկ դեր է խաղում Т-հելփերների ակտիվացումը, որը տեղի է ունենում T-հելփերի կողմից մակրոֆագի մակերևույթին գտնվող համապատասխան հակածնային համալիրի ճանաչման ժամանակ (հակածին ներկայացնող բջիջներ)։ Այս շփման արդյունքում T-հելփերներն սկսում են բաժանվել և մի քանի բաժանումից հետո բաժանվում են երկու պոպուլյացիայի։ Մեկն ակտիվացնում է հումորալ իմունային պատասխանի զարգացումը (իմունոգլոբուլինների և հակամարմինների արտադրությունը), իսկ մյուս պոպուլյացիան բջջային իմունիտետի ակտիվացման անհրաժեշտ բաղադրիչն է (ցիտոտոքսիկ Т-լիմֆոցիտներ)։
Հետագայում ցիտոտոքսիկ T-լիմֆոցիտները մշտապես շրջանառում են ամբողջ օրգանիզմում, ինչին նպաստում է նրանց կյանքի տևողությունը (ամիսներ և տարիներ)։ Մշտական շրջանառության շնորհիվ լիմֆոցիտները զարմանալիորեն արագ հայտնվում են «թեժ կետերում»՝ քայքայելով վիրուսներով վարակված բջիջները։
Հումորալ իմունային պատասխանն ապահովվում է B լիմֆոցիտների կողմից արտադրվող իմունոգլոբուլիններով կամ հակամարմիններով։
Շարժվելով արյան կամ ավշային հունով՝ հակամարմիններն ազդում են լիմֆոցիտից ցանկացած հեռավորության վրա գտնվող օտարածին նյութերի վրա։ Հումորալ իմունային պատասխանի հաշվին տեղի է ունենում հարուցիչների ոչնչացում և՛ միջբջջային տարածությունում, և՛ լորձաթաղանթների վրա գտնվող նրանց թույների չեզոքացում։ Սպեցիֆիկ չեզոքացումն իրականացվում է հակածինների և հակամարմինների միացման հաշվին՝ լուծվող և չլուծվող շրջանառող համալիրների առաջացմամբ, որոնք ակտիվացնում են կոմպլեմենտի սպիտակուցների պաշտպանական համակարգը, բարձրացնում են մակրոֆագերի և նեյտրոֆիլների ֆագոցիտային ակտիվությունը, ուժեղացնում են T-լիմֆոցիտների սպեցիֆիկ ցիտոտոքսիկ ազդեցությունը (այսինքն, բարձրանում է բնական քիլլերների ակտիվությունը)։
Հաստատված են հակածնի առաջին և երկրորդ ներմուծումից հետո հակամարմինների կուտակման դինամիկայի մի շարք օրինաչափություններ։ Հակամարմինների խտության առաջին պիկն առաջանում է մի քանի օր անց (իմունային պատասխանի գաղտնի շրջան) և հիմնականում պայմանավորված է իմունոգլոբուլին М-ի (IgM) ուժեղացած սինթեզով։ Նույն հակածնի երկրորդ ներմուծումից հետո պատասխանի ամպլիտուդն ավելի մեծ է, ավելի երկար է տևում և հիմնականում պայմանավորված է իմունոգլոբուլին G-ի (IgG) սինթեզի աճով։
Հարուցչի նկատմամբ կայուն իմունիտետի ձևավորումը կապված է G դասի իմունոգլոբուլինների հակամարմինների առաջացմամբ։
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն